суббота, 11 апреля 2015 г.

Արևոտ անձրև / Солнечный дождь / Sunny rain

«Արևոտ անձրև»

Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար,
Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան:
Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում,
Քեզ փարվում շնչով անուշ օրվա:
Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում
Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ:
Այս օրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս:
Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս:
Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս:
Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնված:
Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար,
Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե մի կամար:



երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի,
խոսքեր` Լևոն Բլբուլյանի: